Առողջապահության լրատու 3-4.2013
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Գրիպ և սուր շնչառական վարակներ. Արձանագրվում է աճ
Ի՞նչ հիվանդություն է գրիպը։ Ոմանք շարունակում են թերագնահատել այս հիվանդության լրջությունն ու նենգությունը։ Եւ, չգիտակցելով կամ անտեսելով գրիպի հետևանքների վտանգավորությունը, հաճախ հիվանդությունը տանում են ոտքի վրա` առանց բժշկին դիմելու։
Գրիպը համաճարակներ առաջացնելու հակում ունեցող սեզոնային վիրուսային վարակ է: Համաճարակներն առաջանում են, երբ գրիպի վիրուսի նոր ենթատիպն ախտահարում է վերջինիս նկատմամբ ընկալունակ բնակչությանը: Այն կարող է պատճառ դառնալ աշխարհում բազմաթիվ համաճարակների միաժամանակյա առաջացմանը, ընդհուպ` պանդեմիաների (համավարակ), երբ վարակի թիրախ են դառնում միլիոնավոր մարդիկ, արձանագրվում են մահվան մեծաթիվ դեպքեր: Գրիպի պանդեմիաները հայտնի են արդեն մի քանի հարյուրամյակ: Անցյալ դարում պանդեմիաներ արձանագրվել են 1918թ. (H1N1 «Իսպանական գրիպ»), 1957թ. (H2N2 «Ասիական գրիպ»), 1968թ. (H3N2 «Հոնգկոնգյան գրիպ») և 2009թ. (H1N1 «Կալիֆորնիական գրիպ կամ խոզի գրիպ»):
Ի՞նչ է «խոզի գրիպը»
«Խոզի գրիպը» խոզերի շնչուղիների հիվանդություն է, որ հարուցվում է գրիպի Ա տիպի վիրուսով, որը խոզերի շրջանում պարբերաբար գրիպի բռնկումներ է առաջացնում: Գրիպի բոլոր վիրուսների նման, խոզի գրիպի վիրուսը մշտապես փոփոխվում է: Սովորաբար խոզի գրիպի վիրուսներով մարդիկ չեն վարակվում: Սակայն 2009թ. Մեքսիկայում տասնամյա երեխայի մոտ հայտնաբերվեց գրիպի մի ենթատեսակ, որը շատ նման էր խոզի գրիպի վիրուսին և մարդկությանը բացարձակապես հայտնի չէր: 2009թ. մարտին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հայտարարվեց գրիպի նոր ենթատեսակով հարուցված հիվանդության դեպքի մասին: Հետագայում գրիպի այդ նոր` Ա H1N1 ենթատեսակը կամ խոզի գրիպը սկսեց արագ տարածվել` սկզբում ամերիկյան, հետագայում` եվրոպական տարածաշրջանի երկրներում, որն էլ 2009թ. հունիսի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից գրիպի Ա /H1N1/ վիրուսային վարակի պանդեմիա հայտարարելու հիմք հանդիսացավ: Սակայն 2010 թվականի օգոստոսից ԱՀԿ-ի կողմից այն դասվել է մարդկային սեզոնային գրիպի հասարակ ենթատեսակների շարքին, քանի որ կորցրել է նախկին ագրեսիվությունը և պանդեմիկ ներուժը:
Վերջին շաբաթվա ընթացքում հանրապետությունում շարունակվում են արձանագրվել սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության աճ` գրեթե 2,5 անգամ (փետրվարի 18-24-ը` 5033, փետրվարի 25-ից մարտի 3-ը` 10688): Այն պայմանավորված է ինչպես առողջության առաջնային պահպանման կազմակերպություններ, այնպես էլ հիվանդանոցներ բնակչության ակտիվ դիմելիությամբ և գրիպի ու սուր շնչառական վարակների սեզոնայնության այժմյան օրինաչափությամբ:
Չնայած բժշկական օգնության և սպասարկման կազմակերպություններ բարձր դիմելիությանը, նշված հիվանդություններով նվազում են շտապօգնության կանչերը` ինչպես սուր շնչառական վարակների, այնպես էլ թոքաբորբերի դեպքերում:
Իրականացվող մշտադիտարկման և համաճարակաբանական վերլուծության արդյունքներով` ներկայումս հանրապետության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում բուժում են ստանում.
Մարզերում`
- սուր շնչառական վարակներով 214 հիվանդ,
- թոքաբորբերի թեթև ձևերով 98 հիվանդ,
Երևանում`
- սուր շնչառական վարակներով 353 հիվանդ,
- թոքաբորբի թեթև ձևերով 106 հիվանդ:
Երևանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում բուժում է ստանում 20 հիվանդ, որոնց վիճակը հիմնականում գնահատվում է միջին ծանրության։ Միայն մեկ հիվանդի վիճակն է գնահատվում ծանր` պայմանավորված ուղեկցող հիվանդություններով և ուշ դիմելիությամբ:
Կազմակերպված և իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում արձանագրված դեպքերի գրեթե 70%-ը պայմանավորված է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակով, 20%-ը` գրիպի Բ տեսակով: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ հանրապետությունում շրջանառում են նաև շնչառական այլ վարակների հարուցիչներ` ռեսպիրատոր սինտիցիալ վիրուսներ:
Համաճարակաբանական վերլուծության արդյունքները վկայում են այն մասին, որ հիվանդացության աճը պայմանավորված է բնակչության կողմից գրիպի և սուր շնչառական վարակների կանխարգելմանն ուղղված միջոցառումների ոչ հետևողական իրականացմամբ (հիվանդների աշխատանքի, ուսումնական հաստատություններ հաճախումը, միջոցառումներին մասնակցությունը և այլն)` չնայած ՀՀ առողջապահության նախարարության բազմաթիվ հորդորներին:
ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող միջոցառումներ
Համաճարակային իրավիճակի բարդություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով գրիպի սեզոնայնությունը և վերջինիս փոխանցման օդակաթիլային մեխանիզմը, ի սկզբանե ձեռնարկված բոլոր միջոցառումները շարունակվում են:
Հանրապետության բժշկական օգնության և սպասարկման բոլոր կազմակերպությունունները (պոլիկլինիկաներ, հիվանդանոցներ) ապահովված են հակավիրուսային պատրաստուկներով, որոնք բժշկի նշանակումով անվճար տրամադրվում են բնակչությանը։
Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում ինչպես բժշկական օգնության և սպասարկման կազմակերպությունուններում, շտապ օգնության կայաններում, այնպես էլ դպրոցներում, մանկապարտեզներում, որը հնարավորություն է ընձեռում իրավիճակի համաճարակաբանական լիարժեք վերլուծություն կատարել: Դպրոցներում, մանկապարտեզներում պարզաբանվում են երեխաների բացակայության պատճառները, սուր շնչառական վարակների դեպքում իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ։ Միաժամանակ բնակչության շրջանում իրականացվում է առողջ ապրելակերպի քարոզչություն և բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Վրաստան
Վրաստանում «խոզի գրիպից» հղի կին է մահացել, Մարտ 04, 2013
Վրաստանում «խոզի գրիպիցե մահացության հերթական դեպքն է գրանցվել: Այս անգամ Քութայիսում H1N1 վարակից 27-ամյա հղի կին է մահացել:
Բժիշկների խոսքով՝ կնոջ մահվան պատճառը ուշացած բուժումն է եղել: Հիվանդը բուժման համար դիմել է վարակի ի հայտ գալուց մեկ շաբաթ անց, հայտնում է «Գռուզիա Online»-ը:
Սա Վրաստանում տվյալ վարակից մահացության արդեն 19-րդ դեպքն է: Հիվանդության զոհերի թվում են երեք հղի կին եւ երեք երեխա: Այս պահին լաբորատոր հաստատում է ստացել հիվանդացության 263 դեպք:
В տեսակի վարակ հայտնաբերվել է 16 հիվանդների մոտ, մնացածները վարակված են H1N1-ով:
Ռուսաստան
Վերջին ժամանակներս Մոսկվայի տարածաշրջանի Օդինցովոյի շրջանում գրիպով հիվանդացած յոթ մարդու մահ է գրանցվել: Նրանցից երկուսի մոտ վիրուսաբաններն ախտորոշել են բարձրապաթոգեն A/H1N1 վիրուսը: Մնացած հինգը մահացել են թոքերի ծանր բորբոքումից:
Կամչատկայում խոզի գրիպից մահացության դեպք է արձանագրվել:Կամչատկայում խոզի գրիպից մահացության դեպք է արձանագրվել: Երկու շաբաթ Կամչատկայի երկրամասի Ելիզովո շրջանի բնակիչը տանն է եղել, հետո տեղափոխվել է վերակենդանացման բաժանմունք, որտեղ էլ մահացել է: Այդ մասին գրիպի համաճարակի դեմ պայքարի հանձնաժողովի նիստում տեղեկացրել է Կամչատկայի երկրամասի առողջապահության նախարարի տեղակալ Մարինա Վոլկովան:
Եւս մեկ մահացու դեպք է գրանցվել Վիլյուչինսկ քաղաքում: Հիվանդը բժշկի էր դիմել հիվանդությունն սկսվելուց երկու օր անց, սակայն նրա մոտ գրիպի ախտորոշումը դեռեւս չի հաստատվել, հայտնում է rbc-ն:
Ռոսպոտրեբնադզորի շրջանային վարչության ղեկավար Նատալյա Ժդանովան հայտնել է, որ գրիպի եւ սուր շնչառական վարակների հետ կապված իրավիճակը երկրամասում գնահատվում է որպես համաճարակային: Կամչատկայում մեկ ամսվա ընթացքում գրիպով հիվանդացել է 10,5 հազար մարդ: Բժիշկները գրանցել են A(H1N1) խոզի գրիպի 17 դեպք:
47-ամյա Ալեքսեյ Պշեննիկովն ու 59-ամյա Նիկոլայ Գրոմովը Օդինցովոյի Կենտրոնական հիվանդանոցում մահացել են հոսպիտալացումից մի քանի օր անց, հաղորդում է Life News-ը` վկայակոչելով բժկական շրջանակներում իր աղբյուրին:
Ռոսպոտրեբնադզոր տարածաշրջանային բաժնից Life News-ին հայտնել են, որ խոզի գրիպի հետեւանքով մահվան վերաբերյալ ստուգումներ են կատարվում:
Ռոսպոտրեբնադզորից նաեւ հայտնել են, որ խոզի գրիպի վարակի սպառնալիքի պատճառով որոշվել է գրպից մահացած բոլոր անձանց մոտ ստուգել A/H1N1 վիրուսի առկայությունը:
Այսօր` մարտի 4-ին, ամբողջովին փակվել են Ելիզովո շրջանի բոլոր դպրոցները, եւս վեց ուսումնական հաստատություններ մասամբ պրոֆիլակտիկայի են անցել:
26.04.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ